19:45  ,  20 հունիսի, 2018

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչը Ռոնալդուին համեմատել է պորտվեյնի հետ  

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը խոսել է թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի մասին, որը դարձավ ԱԱ-2018-ի խմբային փուլի երկրորդ տուրի Մարոկկոյի հետ խաղի միակ գոլի հեղինակը։

«Կրիշտիանուն կարծես պորտվեյն լինի․ տարիքի հետ ավելի լավն է դառնում։ Նա մշտապես զարգանում է։ Ռոնալդուն լավ գիտի, թե ինչի կարող է հասնել և ինչի է ընդունակ»,- Մարոկկոյի հետ խաղից հետո ասել է Սանտուշը։

Հունիսի 25-ին Պորտուգալիայի հավաքականը խմբային փուլի վերջին տուրում կհանդիպի Իրանի հետ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով