19:10  ,  20 հունիսի, 2018

Հալե․ Խաչանովը հաղթեց Նիսիկորիին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել գերմանական Հալեում ընթացող թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Խաչանովը 2 սեթում պարտության է մատնել Ճապոնիայի ներկայացուցիչ Կեի Նիսիկորիին։ 1 ժամ 16 րոպե տևած պայքարում գրանցվել է 6։2, 6։2 հաշիվը։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար ռուսաստանցի թենիսիստը կպայքարի իսպանացի Ռոբերտո Բաուտիստ-Ագուտի հետ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով