Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Ժերոմ Բոատենգը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է bild-ը։
Մյունխենյան ակումբը պատրաստ է 50-60 միլիոն եվրոյի դիմաց բաժանվել կենտրոնական պաշտպանից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 29-ամյա ֆուտբոլիստին իրենց շարքերում են ցանկանում տեսնել Թուրինի «Յուվենտուսը» և անգլիական «Լիվերպուլը»։
Բոատենգն այժմ Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցում է Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում