20:25  ,  20 հունիսի, 2018

«Տոտենհեմը» հետաքրքրվում է Իսպանիայի հավաքականի պաշտպանով  

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժորդի Ալբային ցանկանում է հրավիրել անգլիական «Տոտենհեմը», հայտնում է sport.es-ը։

Ալբայի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2020 թվականի հունիսի 30-ին։ Եզրային պաշտպանի հրաժարագինը կազմում է մոտ 150 միլիոն եվրո։

Ալբան այժմ Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցում է Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով