16:37  ,  20 հունիսի, 2018

Ռոնալդուն հավաքականներում խփած գոլերով երկրորդն է պատմության մեջ

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Մարոկկոյի հավաքականի դարպասն ուղարկած գնդակի շնորհիվ հավաքականներում խփած գոլերով (85) երկրորդն է պատմության մեջ։ Առաջին տեղում է իրանցի Ալի Դաեին, երրորդը հունգարացի Ֆերենց Պուշկաշն է։

Պորտուգալիայի հավաքականը հաղթում է 1։0 հաշվով։ Ընթանում է առաջին խաղակեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով