15:30  ,  20 հունիսի, 2018

Արթուր Ավագիմյանը դարձյալ ճանաչվել է «Մարիուպոլի» լավագույն երիտասարդ խաղացող

21-ամյա հարձակվող Արթուր Ավագիմյանը դարձյալ ճանաչվել է ուկրաինական «Մարիուպոլի» լավագույն երիտասարդ խաղացող։ Ակումբի մամուլի ծառայության անցկացրած քվեարկությամբ հայ ֆուտբոլիստը վստահորեն ճանաչվել է անցած մրցաշրջանի լավագույն խաղացողը։

Ավագիմյանը լավագույնն էր ճանաչվել նաեւ անցած տարի։ Նա Դոնեցկի «Շախտյորի» սան է, հանդես է եկել Ուկրաինայի պատանեկան հավաքականներում։

Ուկրաինայի անցած առաջնությունում «Մարիուպոլը» 32 միավորով գրավել է 6-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում