14:42  ,  20 հունիսի, 2018

Եվրոպայի լիգա․ Հայաստանի ակումբների մրցակիցները

Տեղի է ունեցել ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Հայաստանի փոխչեմպիոն «Բանանցը» կհանդիպի բոսնիական «Սարաեւոյի», բրոնզե մեդալակիր «Գանձասար-Կապանը»՝ լեհական «Լեխի», «Փյունիկը»՝ մակեդոնական «Վարդարի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 12-ին եւ 19-ին։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» կմրցի շոտլանդական «Սելթիկի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով