Լոնդոնի «Արսենալը» ակտիվ է ամառային տրանսֆերային շուկայում։ Daily Express-ի համաձայն՝ անգլիական թիմի հերթական նորեկն է իսպանական «Սեւիլիայի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Սթիվեն Նզոնզին, որին «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին լավ է ճանաչում «Սեւիլիայում» համատեղ աշխատանքի տարիներից։
9-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը։ Անցած մրցաշրջանում նա «Սեւիլիայում» մասնակցել է բոլոր մրցաշարերի 44 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Նզոնզին այժմ Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցում է աշխարհի առաջնությանը։
Իտալական «Սամպդորիայի» նախագահ Մասիմո Ֆերերոն հայտարարել է, որ թիմի ուրուգվայցի կիսապաշտպան Լուկաս Տորեյրոն 30 միլիոն եվրոյով տեղափոխվում է «Արսենալ», հաղորդում է tuttomercatoweb-ը։ Անցած մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը Իտալիայի առաջնությունում մասնակցել է 36 հանդիպման, խփել է 4 գոլ եւ կատարել 1 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ «Արսենալն» արդեն պաշտոնապես հայտարարել է Թուրինի «Յուվենտուսից» Շվեյցարիայի հավաքականի պաշտպան Ստեֆան Լիխտշտայների եւ Լեւերկուզենի «Բայերի» գերմանացի դարպասապահ Բերնդ Լենոյի տրանսֆերներն իրականացնելու մասին։ «Արսենալից» հեռացել է անգլիացի կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում