Անգլիացի կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը հայտարարել է Լոնդոնի «Արսենալից» հեռանալու որոշման մասին։
«Կարող եմ հաստատել, որ լքում եմ «Արսենալը»։ Ակումբի ներկայացուցիչների եւ մարզիչ Ունաի Էմերիի հետ բանակցելուց հետո զգացի, որ եկել է այսպիսի որոշում ընդունելու ժամանակը։ Մի քանի ամիս բանակցում էի պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, պատրաստ էի աշխատավարձի նվազման, քանի որ «Արսենալում» հանդես էի գալիս 17 տարի»,- Ինստագրամում գրել է 26-ամյա ֆուտբոլիստը։
«Արսենալը» շնորհակալություն է հայտնել եւ հաջողություն մաղթել Ուիլշիրին, որը 197 հանդիպում է անցկացրել անգլիական ակումբում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում