12:28  ,  20 հունիսի, 2018

Ալեքսիս Օհանյան. Սերենան բոլոր ժամանակների լավագույն թենիսիստուհին է

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի ամերիկահայ ամուսին Ալեքսիս Օհանյանը պատմել է կնոջ հետ մարզումների մասին:

«Երբեմն մարզասրահում մարզվում ենք միասին: Նրա հետ մարզումները մոտիվացնում են ինձ: Ինձ հետ զուգախաղում մարզվելու համար նա շատ լուրջ է: Նա բոլոր ժամանակների լավագույն թենիսիստուհին է: Իհարկե, մենք չենք մրցում կորտում, քանի որ նա ինձ կհաղթի: Երբեմն սիրահետում եմ նրան մարզասրահում, բայց նա չի տրվոմ: Կարծում եմ՝ նա արդեն հոգնել է դրանից, քանի որ միշտ եմ անում»,- գործարար Ալեքսիս Օհանյանի խոսքը մեջբերում է Men's Health-ը:

Հիշեցնենք, որ վերջերս Սերենա Ուիլյամսը հայտարարել էր, որ «պատվավոր հայ է եւ առաջիկայում նախատեսում է ամուսնու հետ այցելել Հայաստան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում