09:10  ,  20 հունիսի, 2018

Ղուկաս Պողոսյանը հեռացել է «Գորոդեայից»

Կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանը հեռացել է «Գորոդեայից» ընտենական հանգամանքների պատճառով: 24-ամյա ֆուտբոլիստի ընտանիքում սպասվում է առաջնեկի ծնունդը: Հունիսի 20-ին Ղուկաս Պողոսյանը կվերադառնա Հայաստան, հաղորդում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստն ու ակումբը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Ղուկաս Պողոսյանը «Գորոդեայի» կազմում մասնակցել է Բելառուսի առաջնության 11 հանդիպման:

Հիշեցնենք, որ Ղուկաս Պողոսյանը «Գորոդեա» էր տեղափոխվել ձմռանը Երեւանի «Բանանցից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում