09:45  ,  20 հունիսի, 2018

«Ակտոբեի» մարզիչը Մարկոս Պիզելիի «ֆիրմային ուտեստի» մասին

«Ակտոբեի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Մուխանովը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշատպան Մարկոս Պիզելիի գոլը «Օրդաբասիի» հետ Ղազախստանի առաջնության 14-րդ տուրի խաղում:

«Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկից տղաները մտան խաղի մեջ: Պիզելին հրաշալի ոճով հավասարեցրեց հաշիվը: Փոխանցումը փոխանցում չէր, հարվածը հարված չէր, բայց բոլորը գիտեն, որ դա նրա «ֆիրմային ուտեստն» է: Դրանից հետո ենք ունեինք տոտալ առավելություն»,- մարզիչի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Ակտոբեն» հաղթել է 3:1 հաշվով, Պիզելի պատասխան գոլը խփել է 50-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով եւ ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում:

Ղազախստանի ընթացիկ առաջնության 10 հանդիպումներում 33-ամյա ֆուտբոլիստը խփել է 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում