23:20  ,  19 հունիսի, 2018

Պաշտոնական․ Գերմանացի դարպասապահը տեղափոխվում է «Արսենալ»  

Գերմանական «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոն կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում», հայտնում է լևերկուզենյան ակումբի պաշտոնական կայքը։

Անգլիական ակումբի հետ 26-ամյա դարպասապահը կնքել է երկարաժամկետ պայմանագիր։

Տրանսֆերի ֆինանսական կողմի մասին պաշտոնական տվյալներ չկան, սակայն ավելի վաղ հաղորդվում էր, որ Լենոյի համար «Արսենալը» կվճարի 22 միլիոն ֆունտ ստերլինգ։

Լենոն «Բայերում» անցկացրել է 8 տարի։ Բունդեսլիգայի անցած առաջնությունում նա 33 խաղում բաց է թողել 40 գոլ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում