15:58  ,  19 հունիսի, 2018

Մանուել Նոյեր․ Ամեն հաջորդ հանդիպումը Գերմանիայի հավաքականի համար կլինի եզրափակիչ

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը պատմել է աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում Մեքսիկայի հավաքականից 0։1 հաշվով կրած պարտությունից հետո Բունդեսթիմում տիրող հոգեբանական վիճակի մասին։

«Այս պարտությունից հետո մենք պետք է մարտահրավեր նետել առաջին հերթին ինքներս մեզ։ Բոլորը հասկանում են, թե խնդրի գինը որն է։ Ամեն հաջորդ հանդիպումը Գերմանիայի հավաքականի համար կլինի եզրափակիչ»,- Նոյերի խոսքը մեջբերում է tass.ru-ն։

F խմբի երկրորդ տուրում Գերմանիայի հավաքականը հունիսի 22-ին Սոչիում կմրցի Շվեդիայի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում