14:39  ,  19 հունիսի, 2018

ՉԼ․ «Ալաշկերտը» կխաղա «Սելթիկի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի շոտլանդական «Սելթիկի» հետ։ Վիճակահանությունը տեղի է ունեցել Շվեյցարիայի Նյոն քաղաքում։

Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին Երևանում, իսկ պատասխան խաղը` հուլիսի 17-ին Գլազգոյում:

Առաջին փուլում ալաշկերտցիների հավանական մրցակիցներն էին․ «Սելթիկ» (Շոտլանդիա), «Աստանա» (Ղազախստան), «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), «Հապոել» (Բեեր Շևա, Իսրայել), «Կուկեսի» (Ալբանիա) և «Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով