14:19  ,  19 հունիսի, 2018

Էմերին ցանկանում է «Արսենալում» պահել Մխիթարյանին

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հինգ ֆուտբոլիստներից մեկն է, որ անգլիական թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի ցանկանում է պահել կազմում, հաղորդում է բրիտանական Mirror-ը։

Մխիթարյանից բացի, այդ ցուցակում են նաեւ հարձակվողներ Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ու Ալեքսանդր Լյակազետը, կիսապաշտպաններ Էկտոր Բելյերինն ու Գրանիտ Ջական։

Հիշեցնենք, որ «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնում 46-ամյա Ունաի Էմերին փոխարինել է ֆրանսիացի Արսեն Վենգերին, որը թիմը ղեկավարել է նախորդ 22 տարիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում