13:55  ,  19 հունիսի, 2018

Գուտին կշարունակի մարզել «Ռեալի» երիտասարդական թիմը

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Գուտին կշարունակի մարզել Արքայական ակումբի երիտասարդական թիմը, հաղորդում է Football Espana-ն։ Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով։

«Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից Զինեդին Զիդանի հեռանալուց հետո Գուտին համարվում էր թեկնածուներից մեկը։ Սակայն պաշտոնում նշանակվեց Խուլյեն Լոպետեգին, որը դրանից հետո հեռացվեց Իսպանիայի հավաքականից։

Գուտին «Ռեալում» հանդես է եկել 1995-2010 թվականներին։ Նա երիտասարդական թիմը գլխավորում է 2013-ից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում