12:36  ,  19 հունիսի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» Դե Խեային կդարձնի աշխարհի ամենբարձր վարձատրվող դարպասապահը

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դեխան մոտ է անգլիական ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն։ Ակումբի եւ 27-ամյա ֆուտբոլիստների ներկայացուցիչների բանակցությունները ընթանում են այս տարվա հունվարից։ Կողմերը համաձայնության են հասել հինգ տարվա պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Դավիդ Դե Խեան կստանա տարեկան 21 միլիոն եվրո՝ դառնալով աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը, հաղորդում է Marca-ն։

Այդ ցուցանիշով Դե Խեան առաջ կանցնի գերմանացի Մանուել Նոյերից, որը Մյունխենի «Բավարիայում» ստանում է տարեկան 15 միլիոն եվրո։

Սպասվում է, որ պայմանագիրը կկնքվի Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության ավարտից հետո։

Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» է հանդես գալիս 2011 թվականից։ Նա դարձել է Անգլիայի չեմպիոն (2013), Անգլիայի գավաթակիր (2016), Անգլիական լիգայի գավաթակիր (2017), Անգլիայի սուպերգավաթակիր (2011, 2013, 2016), Եվրոպայի լիգայի գավաթակիր (2017)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում