09:20  ,  19 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Օրվա խաղերի անոնս

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվում է առաջին տուրը։

Սարանսկում Երևանի ժամանակով 16։00-ին մեկնարկելու է Կոլումբիա - Ճապոնիա հանդիպումը։ Այս հավաքականներն ընդգրկված են H խմբում։ Ինչպես ԱԱ-2014-ում, այս տարի էլ Կոլումբիայի հավաքականի առաջատարը Խամես Ռոդրիգեսն է և նրա հաջող խաղից շատ բան է կախված։ Ճապոնիայի հավաքականի կազմում կարելի ընդգծել Կեյսուկե Հոնդային։ Կիսապաշտպանը իր ակումբային կարիերայի զգալի հատվածն անցկացրել է հենց Ռուսաստանում, նա հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում։ Հոնդայի համար Ռուսաստանում խաղալը նորություն չէ։

H խմբի մյուս խաղում կմրցեն Լեհաստանը և Սենեգալը։ Ադամ Նավալկայի թիմը հավասարապես ուժեղ է խաղային բոլոր դիրքերում, իհարկե առանձնանում է հարձակման գիծը, որի առաջատարը Ռոբերտ Լևանդովսկին է։ Աֆրիկյան հավաքականը չունի Լևանդովսկու մակարդակի հարձակվող, բայց փոխարենը կա Սադիո Մանե։ «Լիվերպուլի» կազմում Մանեն մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր բարձր կարգը։

Լեհաստան - Սենեգալ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայի «Սպարտակ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։

A խմբի Ռուսաստան - Եգիպտոս խաղով կմեկնարկի ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրը։ Ռուսաստանի հավաքականն առաջին խաղում 5 անպատասխան գնդակ ուղարկեց Սաուդյան Արաբիայի դարպասը։ Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած թիմը ցույց տվեց, որ տնային մունդիալին ուղղակի չեն մասնակցելու, այլ փորձելու են հնարավորինս առաջ գնալ։ Եթե ռուսները հաղթեն Եգիպտոսին, ապա կարելի է ասել, որ 1/8 եզրափակիչ դուրս գալն ուղղակի ժամանակի հարց է։ Եգիպտոսի հավաքականի կազմ է վերադառնալու Մոհամեդ Սալահը։ «Լիվերպուլի» հարձակվողը չմասնակցեց առաջին տուրի հանդիպմանը, երբ  Էկտոր Կուպերի թիմը վերջին րոպեին ընդունած գոլի պատճառով պարտվեց Ուրուգվային։ Երկրորդ խաղում եգիպտացիները ամեն գնով պետք է հաղթեն, որպեսզի աշխարհի առաջնությունը ժամանակից շուտ չավարտվի։

Ռուսաստան - Եգիպտոս խաղը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում և կմեկնարկի Երևանի ժամանակով  22։00-ին։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով