21:25  +04,  18 հունիսի, 2018

Պաշտոնական․ Դավիդ Յուրչենկոն և Արթուր Սարկիսովը դարձան թիմակիցներ

Հայաստանի հավաքականի թեկնածու, դարպասապահ Դավիդ Յուրչենկոն պայմանագիր է ստորագրել «Ենիսեյի» հետ, հայտնում է Կրասնոյարսկը ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը։

Անցումային խաղերում «Անժիին» հաղթելուց հետո «Ենիսեյը» առաջին անգամ կխաղա ռուսական Պրեմիեր լիգայում։

32-ամյա Յուրչենկոյի նախորդ ակումբը «Տոսնոն» էր, որի կազմում նա դարձավ Ռուսաստանի գավաթակիր։

Յուրչենկոն հրավիրվել էր Հայաստանի հավաքական, որպեսզի մասնակցեր Ավստրիայում տեղի ունեցած հավաքին, որի ժամանակ Վարդան Մինասյանի գլխավորած թիմն ընկերական հանդիպումներ անցկացրեց Մալթայի (1:1) և Մոլդովայի (0:0) հավաքականների հետ։ Սակայն Յուրչենկոն չմիացավ հավաքականին։

«Ենիսեյի» կազմում է խաղում Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս