19:12  ,  18 հունիսի, 2018

«Յուվենտուսը» և «Մոնակոն» հետաքրքրվում են Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստի ծառայություններով

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Մովսեսյանը, որը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սկաուտն է, հետաքրքրել է եվրոպական ակումբներին։

Մովսեսյանի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը» և «Մոնակոն»։ Ակումբները ցանկանում են 42-ամյա մասնագետին տեսնել իրենց սելեկցիոն բաժնում, հայտնում է Calciomercato.it-ը։

Իտալական ակումբում կարծում են, որ Մովսեսյանին հրավիրելով կկարողանան իրականացնել ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինի տրանսֆերը։

Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան, այժմ ֆուտբոլային գործակալ Կարեն Դոխոյանի հրավերով 2017 թվականին Մովսեսյանը Երևանում դիտեց  Հայաստան – Ղազախստան պատանեկան (Մ-19) հավաքականների հանդիպումը։

Անդրեյ Մովսեսյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 18 հանդիպման, խփել է 2 գոլ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում