13:55  ,  18 հունիսի, 2018

ATP. Ֆեդերերը հետ թողեց Նադալին եւ դարձյալ աշխարհի առաջին ռակետն է

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դարձյալ գլխավորեց Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի համաշխարհային դասակարգման աղյուսակը՝ հետ թողնելով իսպանացի Ռաֆայել Նադալին։ Ֆեդերերն առաջադիմեց Շտուտգարտի մրցաշարում տարած հաղթանակի շնորհիվ։

Կանանց համաշխարհային դասակարգման աղյուսակը գլխավորում է ռումինացի Սիմոնա Հալեպը։

ATP

1 (2). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 8920 միավոր 

2 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 8770  

3 (3). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) - 5965 

4 (4). Խուան Մարտին Դել Պոտրո (Արգենտինա) - 5080 

5 (6). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) - 4870 

6 (5). Մարին Չիլիչ (Խորվաթիա) - 4860 

7 (7). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 3835 

8 (8). Կեւին Անդերսոն (ՀԱՀ) - 3635 

9 (9). Դավիդ Գոֆեն (Բելգիա) - 3110 

10 (10). Ջոն Իզներ (ԱՄՆ) - 3070

WTA

1 (1). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 7970 միավոր 

2 (2). Կարոլինա Վոզնյացկի (Դանիա) - 6745 

3 (3). Գարբինյե Մուգուրուսա (Իսպանիա) - 6550 

4 (10). Սլոան Սթիվենս (ԱՄՆ) - 5463 

5 (4). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) - 5205 

6 (7). Կարոլին Գարսիա (Ֆրանսիա) - 4970 

7 (6). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - 4685 

8 (8). Պետրա Կվիտովա (Չեխիա) - 4610 

9 (9). Վինուս Ուիլյամս (ԱՄՆ) - 3971 

10 (13). Մեդիսոն Քիզ (ԱՄՆ) - 3536

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում