12:43  ,  18 հունիսի, 2018

Արտյոմ Դալլաքյանը պաշտպանել է տիտղոսը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն, Ուկրաինայի ներկայացուցիչ Արտյոմ Դալլաքյանը (17-0, 12 նոկաուտ) պաշտպանել է չեմպիոնական գոտին։ Նրա մրցակիցը Թաիլանդի ներկայացուցիչ Սիրիչաի Թայենն էր (50-4, 35 նոկաուտ)։

Կիեւում տեղի ունեցած մենամարտում Դալլաքյանը հաղթել է տեխնիկական նոկաուտով՝ առաջին անգամ պաշտպանելով տիտղոսը։

Հիշեցնենք, որ 30-ամյա Դալլաքյանը չեմպիոն էր դարձել այս տարվա փետրվարին՝ ԱՄՆ-ի Ինգլվուդ քաղաքում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեպիոն, ամերիկացի Բրայան Վիլորիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս