09:17  ,  18 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Օրվա խաղերի անոնս

Ռուսաստանում հունիսի 14-ին մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ են մտնում G խմբում ընդգրկված թիմերը, բայց մինչ այդ կավարտվի առաջին տուրը F խմբում։

Երևանի ժամանակով 16։00-ին Նիժնի Նովգորոդում կհանդիպեն Շվեդիայի և Հարավային Կորեայի հավաքականները։ F խմբում արդեն խաղաքարտերը խառնվել են․ Մեքսիկան բոլորի համար անսպասելիորեն հաղթեց Գերմանիային, որը խմբի և մրցաշարի գլխավոր ֆավորիտներից էր։ Շվեդների և Հարավային Կորեայի խաղում հաղթողը կհավասարվի Մեքսիկային։

G խմբից առաջինը կխաղան Բելգիայի և Պանամայի հավաքականները։ Բելգիացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը շարունակվում է քննադատվել ֆուտբոլային հանրության կողմից․ իսպանացին ԱԱ-2018-ում խաղալու հնարավորությունից զրկել է իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանին։ Այժմ բելգիացիների յուրաքանչյուր սայթաքում կապվելու է Մարտինեսի այդ որոշման հետ։ Առջևի գծում ունենալով Էդեն Ազարի և Ռոմելու Լուկակուի նման խաղացողներ կարելի է ասել, որ Բելգիան Անգլիայի հետ համարվում է այս խմբից պայքարը շարունակելու իրական հավակնորդ։

Բելգիա - Պանամա հանդիպումը տեղի կունենա Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում (Երևանի ժամանակով 19։00-ին)։

Օրվա վերջին հանդիպումը կկայանա Վոլգոգրադում։ Անգլիայի հավաքականը կխաղա Թունիսի հետ։ Գարեթ Սաութգեյթի գլխավորած ընտրանին տպավորիչ արդյունքով ձեռք բերեց ԱԱ-2018-ի ուղեգիր (8 հաղթանակ, 2 ոչ ոքի)։ Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանում դարձավ 30 գոլի հեղինակ։ Բրիտանացիների ավագը փորձելու արդյունավետությամբ ճանապարհ հարթել իր թիմի համար։ Անգլիայի հավաքականի ավագին ակտիվորեն օգնելու են Ռահիմ Սթերլինգը և Դելե Ալին։

Թունիս - Անգլիան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին:

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

     

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով