21:45  ,  17 հունիսի, 2018

ԱԱ-2018-ի մասնակիցները․ Բրազիլիայի հավաքական (ֆոտո)  

Հունիսի 14-ին Ռուսաստանում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում պայքարն է սկսում Բրազիլիայի հավաքականը։

Շարունակում ենք ներկայացնել ԱԱ-ի մասնակիցներին: 32 մասնակիցներից վերջինը Տիտեի գլխավորած թիմն է։

Բրազիլիայի ազգային հավաքականը մշտապես մասնակցել է աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերին։ Բրազիլացիներն աշխարհի առաջնություններում հաղթել են 5 անգամ (1958, 1962, 1970, 1994, 2002)։ Նրանք 2-ական անգամ դարձել են փոխչեմպիոն (1950, 1998) և բրոնզե մեդալակիր (1938, 1978)։

 

ԱԱ-2018-ի որակավորման փուլի մրցաշարում Բրազիլիայի հավաքականը հավասարը չունեցավ և 41 միավորով գրավեց առաջին հորիզոնականը (Բրազիլիա, Ուրուգվայ, Արգենտինա, Կոլումբիա, Պերու)։

ԱԱ-2018-ի Խմբային փուլում Բրազիլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Շվեյցարիայի (հունիսի 17), Կոստա Ռիկայի (հունիսի 22) և Սերբիայի (հունիսի 27) թիմերը:

ԱԱ-2018-ում բուքմեյքերները Բրազիլիայի հավաքականի հաղթանակը սահմանել են 5 գործակիցով։ 1/8 եզրափակիչ դուրս գալը ստացել է 1․6 գործակիցը։

Թիմի վերջնական հայտացուցակն ԱԱ-2018-ում

Դարպասապահներ Ալիսոն («Ռոմա»), Էդերսոն («Մանչեսթեր Սիթի»), Կասիո Ռամոս («Կորինտիանս»):

Պաշտպաններ Դանիլո («Մանչեսթեր Սիթի»), Պեդրո Ժերոմել («Գրեմիո»), Մարսելո («Ռեալ» Մադրիդ), Միրանդա («Ինտեր»), Մարկինիոս (ՊՍԺ), Տիագո Սիլվա (ՊՍԺ), Ֆելիպե Լուիս («Աթլետիկո» Մադրիդ), Ֆագներ («Կորինտիանս»)։

Կիսապաշտպաններ Կազեմիրո («Ռեալ» Մադրիդ), Ֆերնանդինյո («Մանչեսթեր Սիթի»), Պաուլինյո («Բարսելոնա»), Ֆրեդ («Շախտյոր» Դ․), Կոուտինյո («Բարսելոնա»), Վիլիան («Չելսի»):

Հարձակվողներ  Նեյմար (ՊՍԺ), Դուգլաս Կոստա («Յուվենտուս»), Գաբրիել Ժեզուս («Մանչեսթեր Սիթի»), Տայսոն («Շախտյոր» Դ․),  Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ»)։

Գլխավոր մարզիչը

57-ամյա բրազիլացի Տիտեն 2016 թվականից է գլխավորում Բրազիլիայի հավաքականը։ Մինչ այս նա հաջողությամբ աշխատել բրազիլական «Կորինտիանսում», որի հետ 2 անգամ դարձել է երկրի չեմպիոն։ Արտասահմանյան ակումբներից Տիտեն գլխավորել է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Այինը» և «Ալ Վահդան»։  

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը մեկնարկել է հունիսի 14-ին և կավարտվի հուլիսի 15-ը։ Այն կայանալու է Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները.

ՃապոնիաՊերուԵգիպտոսՇվեդիաՄեքսիկաԹունիսԻրանՊանամաՄարոկկո, Սաուդյան ԱրաբիաԿոստա ՌիկաԱվստրալիաՍենեգալՆիգերիաՍերբիաՀարավային ԿորեաԴանիաԽորվաթիաԻսլանդիաՇվեյցարիա, ԱնգլիաՌուսաստանԼեհաստան, Բելգիա, 

Կոլումբիա, Ուրուգվայ, Պորտուգալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Արգենտինա, Գերմանիա։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով