19:56  ,  17 հունիսի, 2018

«Շիրակի» անդամությունը ՀՖՖ-ին կասեցվեց

Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի անդամակցությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային կասեցվել է։

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները քննարկել են Գյումրիի «Շիրակ» ՖԱ-ի կողմից  ՀՖՖ–ի,  ՖԻՖԱ–ի եւ ՈւԵՖԱ–ի կանոնադրությունների եւ կանոնակարգերի բազմակի եւ կոպիտ խախտումների հարցը, մասնավորապես՝ պայմանավորված խաղի կազմակերպման մեջ ներգրավվածության, արբիտրաժային վեճը ընդհանուր իրավասության դատարանների միջոցով լուծելու, ինչպես նաեւ ՀՖՖ հեղինակությունն ամեն գնով վարկաբեկելու փորձերը:

ՀՖՖ հաղորդագրությունում նշվում է, որ Գործկոմը նընդունելի է համարել «Շիրակ» ՖԱ-ի նման վարքագիծը եւ միաձայն որոշել է կասեցնել ակումբի ՀՖՖ անդամությունը և անդամության դադարեցման հարցն ընդգրկել ՀՖՖ առաջիկա հերթական Ժողովի օրակարգ։ 

Գործադիր Կոմիտեն քննարկել է նաեւ ՀՖՖ անդամներ «Միկա» ՖԱ ՀԿ-ի, «Ուլիս» ՖԱ ՀԿ-ի, «Արմավիր» ՖԱ ՀԿ-ի, «Ֆուրման Աբրահամյան» ՖԱ ՀԿ-ի, «Հայ-Արի» ՖԱ ՀԿ-ի, «Էսթեղլալ-Կոտայք» ՖԱ ՀԿ-ի և «Զվարթնոց ՀԱՈՒ ՖԱ» ՀԿ-ի ՀՖՖ անդամությունը  դադարեցնելու հարցը եւ առաջարկել է այն ընդգրկել ժողովի օրակարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով