17:44  ,  17 հունիսի, 2018

Ֆեդերերը նվաճեց 98-րդ տիտղոսը  

Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը հաղթել է թենիսի Շտուտգարտի մրցաշարում։ Եզրափակիչում շվեյցարացին հաղթել է կանադացի Միլոշ Ռաոնիչին։ 1 ժամ 18 րոպե տևած պայքարում գրանցվել է 6:4, 7:6 (7:3) հաշիվը։

36-ամյա Ֆեդերերի համար այս տիտղոսը 98-րդն էր կարիերայում և 3-րդն այս մրցաշրջանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում