12:33  ,  17 հունիսի, 2018

Լուկա Մոդրիչ. Կկարողանանք միավորներ վաստակել Արգենտինայի դեմ խաղում

Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վստահ է, որ Արգենտինայի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ խաղում խորվաթները դարձյալ միավորներ կվաստակեն: Առաջին տուրում Խորվաթիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Նիգերիայի թիմին:

«Չափազանց կարեւոր է աշխարհի առաջնությունը սկսել հաղթանակով: Հույս ունեմ, որ այս հաղթականը կոգեշնչի մեզ եւ կշարունակենք հաղթել: Չեմ կարծում, որ հեշտ խաղ էր: Մենք խփեցին այն պահերին, երբ անհրաժեշտ էր դա անել: Առաջին գոլից հետո պայքարը տեղափոխեցինք մրցակցի կիսադաշտ եւ խփեցինք երկրորդ գոլը: Նիգերիան ուժեղ թիմ է եւ հաջորդ երկու հանդիպումներում կվաստակի միավորներ:

Արգենտինայի հետ մեր հանդիպումը հեշտ չի լինի: Խաղալու ենք ֆավորիտի դեմ: Մենք լավ գիտենք նրանց ուժեղ կողմերը: Բայց առաջին խաղում հաղթանակը վստահություն է տվել մեզ: Արգենտինան չէր սպասում, որ միավորներ կկորցնի Իսլանդիայի հետ խաղում»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Արգենտինա - Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 22-ին Նիժնի Նովգորոդում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով