20:11  ,  15 հունիսի, 2018

Ռոնալդուն դատապարտվել է 2 տարվա ազատազրկման  

ԱԱ-2018-ի խմբային փուլի Իսպանիայի հետ հանդիպումից առաջ պարզ է դարձել, որ Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ընդունել է իր մեղքը․ նա հարկային պարտականությունները չի կատարել 2011-ից 2014 թվականներին։

Իսպանիայի դատարանը պորտուգալացուն դատապարտել է 2 տարվա ազատազրկման։ Ռոնալդուն բանտում չի հայտնվի, քանի որ որոշումը պայմանական է։

Նա այժմ ստիպված կլինի վճարել 18,8 միլիոն եվրո տուգանք։

Մադրիդի «Ռեալի» հարձակվողը պատրաստվում է մասնակցել Երևանի ժամանակով 22։00-ին մեկնարկող Իսպանիա - Պորտուգալիա հանդիպմանը։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում