22:40  ,  15 հունիսի, 2018

«Ալաշկերտը» ստուգողական խաղում հաղթեց «Գանձասար-Կապանին»

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց ամառային նախապատրաստական փուլի ընթացքում:

Հանքավանում կայացած խաղում ալաշկերտցիները  կամային հաղթանակ տարան «Գանձասար-Կապանի» նկատմամբ` 3:1, հայտնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը:

«Գանձասար-Կապանի» կազմում հաշիվը բացեց Վարդան Պողոսյանը։ «Ալաշկերտի» կազմում դուբլ ձևակերպեց Միհրան Մանասյանը, ևս մեկ գոլ հեռահար հարվածով հեղինակեց Արտակ Եդիգարյանը:

Նշենք, որ «Ալաշկերտին» միացած լեգեոներներից խաղին մասնակցեց միայն սերբ Օգնյեն Չանչարևիչը։ Բացակայում էր նաև Արթուր Եդիգարյանը:

«Ալաշկերտի» մարզչական շտաբը փորձարկեց մի քանի պոտենցիալ նորեկների:

Հունիսի 23-ին «Ալաշկերտը» ստուգողական հանդիպում կանցկացնի «Բանանցի» հետ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում