11:16  ,  15 հունիսի, 2018

«Արսենալի» տրանսֆերային նապատակը

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսին, հաղորդում է Le 10 Sport-ը:

«Արսենալի» ղեկավարությունը պատրաստ է 31-մյա ֆուտբոլիստի համար վճարել 18 միլիոն ֆունտ ստերլինգ: Դավիդ Լուիսի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Նապոլին», «Յուվենտուսը», «Մոնակոն» եւ «Բարսելոնան»:

Անցած մրցաշրջանում Դավիդ Լուիսը «Չելսիի» կազմում մասնակցել է 17 հանդիպման բոլոր մրցաշարերում, դարձել է 2 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով