18:55  ,  14 հունիսի, 2018

Բրազիլիայի հավաքականի դարպասապահը մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն  

«Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտան հաստատել է, որ իտալական ակումբի և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեկերը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։

«Ալիսոնը մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն»,- Պալոտայի խոսքն է փոխանցում AreaNapoli-ին։

Տրանսֆերի գումարը կազմելու է մոտ 78 միլիոն եվրո։ «Ռոմայի» նախագահը նաև տեղեկացրել է, որ թիմի և Բելգիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր»։

Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնում էին, որ Ալիսոնը Մադրիդի «Ռեալի» հետ համաձայնեցրել է անհատական պայմանագրի կետերը։

25-ամյա Ալիսոնը Իտալիայի ավարտված առաջնության 37 խաղում բաց է թողել 28 գնդակ։

Դարպասապահը Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցելու է ԱԱ-2018-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով