14:11  ,  14 հունիսի, 2018

BBC–ի հետազոտություն–կանխատեսում. Աշխարհի գավաթը կնվաճի Բելգիան

Բրիտանական BBC–ն անցկացրել է հետազոտություն՝ նպատակ ունենալով կանխատեսել, թե որ հավաքականը կնվաճի Ռուսաստանում մեկնարկող աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը։

Հետազոտության առաջին փուլում 32 մասնակիցներից 24–ը դուրս է մնացել, քանի որ աշխարհի առաջնությունների պատմության մեջ չեմպիոն դարձել են վիճակահանության ժամանակ առաջին զամբյուղում ընդգրկված թիմերը։ Այս սկզբունքով, հավակնորդների թվում մնացել են Ֆրանսիան, Գերմանիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Արգենտինան, Բելգիան, Լեհաստանը եւ Ռուսաստանը։

Հաջորդ փուլերում դուրս են մնացել Ռուսաստանն ու Լեհաստանը։ Հաշվի առնելով, որ Եվրոպայում անցկացվող առաջնություններում հաղթել են միայն եվրոպական թիմերը, դուրս են մնացել նաեւ Բրազիլիան ու Արգենտինան։
Հետագայում դուրս են մնացել նաեւ Պորտուգալիան ու Ֆրանսիան։ Եզրափակիչում մնացել են Գերմանիան ու Բելգիան, որն էլ հաղթել է։

Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 15–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում