22:36  ,  13 հունիսի, 2018

Grand Chess Tour. Լեւոն Արոնյանը՝ առաջատարների շարքում

Բելգիայի Լյովեն քաղաքում ընթացող շախմատի Grand Chess Tour շարքի արագ խաղի մրցաշարի 6 տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 12 հնարավորից վաստակել է 8 միավոր եւ երկրորդ տեղում է։ Առաջատարը ամերիկացի Ուեսլի Սոն է, որն ունի 10 միավոր։ Երրորդ տեղը բաժանում են ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե–Լագրավը։

Լեւոն Արոնյանը հաղթել է ամերիկացի Հիկարու Նակամուրային, հոլանդացի Անիշ Գիրիին, ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի, հնդիկ Վիշվանաթան Անանդի, Շաքրիյար Մամեդյարովի եւ Ուեսլի Սոյի հետ։

Հունիսի 14–ին տեղի կունենա արագ խաղի վերջին երեք տուրերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում