15:37  ,  6 օգոստոսի, 2012

Խմբակային բախում՝ «Դինամոյի» եւ «Սպարտակի» երկրպագուների միջեւ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի՝ «Դինամո» - «Սպարտակ» (0։4) խաղից առաջ խմբակային բախում է տեղի ունեցել երկու ակումբների երկրպագուների միջեւ։ Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում։

Մոտ հինգ րոպե տեւած ծեծկռտուքին մասնակցել են 50 ֆանատներ։ Մի քանի երկրպագուներ ստացել են ծանր վնասվածքներ։ Խմբակային բախման պատճառով գնացքը մի քանի րոպե ուշ է դուրս եկել կայարանից, հաղորդում է cinform.ru-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս