18:42  +04,  13 հունիսի, 2018

ԱԱ–2018. Մոհամեդ Սալահը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում

Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը վերսկսել է մարզումները Եգիպտոսի ազգային հավաքականի ընդհանուր խմբում։ Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ Սալահը մարզվել է առանց սահմանափակումների։

Սակայն հունիսի 15-ին կայանալիք Ուրուգվայի հետ խաղին Սալահի մասնակցությունը կասկածի տակ է։ ԱԱ-2018-ի խմբային փուլում Եգիպտոսի մրցակիցներն են լինելու նաեւ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան։

Ֆուտբոլիստը ուսի վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման ժամանակ, որում «Լիվերպուլը» 1։3 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ