17:40  ,  13 հունիսի, 2018

«Բանանցի» նիգերիացի նորեկը

Երևանի «Բանանցը» պայմանագիր է կնքել 22-ամյա նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոյի հետ:

Սոլոմոն Ուդոն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել սենեգալյան «Ասպիր Ակադեմիայում», բելգիական «ԿԱՍ Էուփենում», Երևանի «Ուլիսում» և Գյումրու «Շիրակում»: 

«Այստեղ պետք է ողջ ուժերս ներդնեմ, որպեսզի նպաստեմ թիմի առաջընթացին, որպեսզի կարողանանք նվաճել չեմպիոնի կոչումը»,- նշել է Սլոմոն Իմե Ուդոն՝ «Բանանցի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո:

«Սոլոմոն Իմե Ուդոյի հնարավորություններին քաջ ծանոթ եմ Հայաստանի առաջնությունում իր ելույթներից: Նա աչքի է ընկնում բացարձակ կարգապահությամբ և հստակ կատարում է մարզչական առաջադրանքները: Լավ ֆուտբոլային դպրոց անցած երիտասարդ ֆուտբոլիստ է և շատ կարևոր է, որ նա ադապտացված է Հայաստանի առաջնությանը»,- ասել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով