16:31  ,  13 հունիսի, 2018

Պաշտոնական․ Ֆերնանդո Իերոն գլխավորեց Իսպանիայի հավաքականը  

ԱԱ-2018-ում Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը կլինի Ֆերնանդո Իերոն, որը մինչ այս զբաղեցնում էր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական տնօրենի պաշտոնը։

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպանը 2016-ից 2017 թվականներին գլխավորել է իսպանական «Ռեալ Օվեդոն»։

Ավելի վաղ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը հայտնել էր, որ ազգային թիմի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգիի, որը հաջորդ մրցաշրջանից գլխավորելու է Մադրիդի «Ռեալը», պաշտոնանկ է արվել։

Ըստ Cadena SER-ի՝ Լոպետեգիի պաշտոնանկությունից հետո  Իսպանիայի հավաքականը ԱԱ-2018-ում պետք է գլխավորը Ալբերտ Սելադեսը։ 

Իսպանիայի հավաքականը ԱԱ-2018-ի խմբային փուլում կմրցի Պորտուգալիայի (հունիսի 15), Իրանի (հունիսի 20) և Մարոկկոյի հետ (հունիսի 25)։

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով