15:05  ,  13 հունիսի, 2018

Շտեֆան Էֆենբերգ․ Օզիլին և Գյունդոգանին պետք էր վռնդել Գերմանիայի հավաքականից Էրդողանի հետ լուսանկարվելու համար (ֆոտո)

Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Շտեֆան Էֆենբերգը քննադատել է Գերմանիայի ֆուտբոլի միությանը, որ նրանք համապատասխան քայլեր չձեռնարկեցին, երբ Մեսութ Օզիլը և Իլկայ Գյունդոգանը լուսանկարվել էին Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։

«Եթե ոտնահարվում են այն արժեքները, որոնց մասին անընդհատ խոսում է DFB-ն, ապա այստեղ որոշումը մեկը պետք է լինի․ վռնդել այդ խաղացողներին Գերմանիայի հավաքականից։

Օզիլի և Գյունդոգանի բախտը բերել է, որ DFB-ն այս հարցում այնքան էլ ակտիվ չէ»,- Էֆենբերիգի խոսքն է փոխանցում Sport Bild-ը։

Ավելի վաղ Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Ռայնհարդ Գրինդելը ևս դժգոհել էր, որ աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Էրդողանն հանդիպում էր ունեցել թուրքական արմատներ ունեցող ֆուտբոլիստներ Ջենիք Թոսունի, Մեսութ Օզիլի եւ Իլկայ Գյունդոգանի հետ:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում