00:45  ,  13 հունիսի, 2018

Պաշտոնական․ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվում է «Աթլետիկո»

Առաջիկա օրերի ընթացքում Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Տոմա Լեմարը պայմանագիր կկնքի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ․ իսպանական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ համաձայնություն է ձեռք բերվել «Մոնակոյի» հետ։ ։

22-ամյա Լեմարի պայմանագիրը «Մոնակոյի» հետ ավարտվում է 2020 թվականին։ Ակումբը նոր պայմանագիր էր առաջարկել Լեմարին, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել էր։

Ֆրանսիայի ավարտված առաջնության 30 խաղում Լեմարը դարձել է 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Տոմա Լեմարը Ֆրանսիայի հավաքականի կազմում կմասնակցի Ռուսաստանում հունիսի 14-ին մեկնարկելիք աշխարհի առաջնությանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով