Առաջիկա օրերի ընթացքում Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Տոմա Լեմարը պայմանագիր կկնքի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ․ իսպանական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ համաձայնություն է ձեռք բերվել «Մոնակոյի» հետ։ ։
22-ամյա Լեմարի պայմանագիրը «Մոնակոյի» հետ ավարտվում է 2020 թվականին։ Ակումբը նոր պայմանագիր էր առաջարկել Լեմարին, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել էր։
Ֆրանսիայի ավարտված առաջնության 30 խաղում Լեմարը դարձել է 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Տոմա Լեմարը Ֆրանսիայի հավաքականի կազմում կմասնակցի Ռուսաստանում հունիսի 14-ին մեկնարկելիք աշխարհի առաջնությանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում