16:29  ,  12 հունիսի, 2018

Նեյմարը ռուսերեն շնորհավորել է Կոուտինյոյին (ֆոտո)

ՊՍԺ–ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է ռուսերեն՝ Ինստագրամում հրապարակած լուսանկարում։ Հունիսի 12–ին Կոուտինյոն դարձավ 26 տարեկան։

Բրազիլիայի հավաքականը աշխարհի առաջնությանը պատրաստվում է Սոչիում։ Խմբային փուլում բրազիլացիները հունիսի 17–ին Ռոստովում կմրցեն Շվեյցարիայի թիմի հետ։ Հունիսի 22–ին Սանկտ Պետերբուրգում Բրազիլիայի մրցակիցը կլինի Կոստա Ռիկան, իսկ հունիսի 27–ին Մոսկվայում՝ Սերբիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում