11:15  ,  12 հունիսի, 2018

4-ամյա Ալեքսան Խաչատրյանի ռեկորդը գրանցվել է հայկական Դյուցազնագրքում (ֆոտո)

Մասիս քաղաքի Սայաթ-Նովա գյուղի փոքրիկ բնակիչ, 4–ամյա Ալեքսան Խաչատրյանը հայկական Դյուցազնագրքի նոր ռեկորդ է սահմանել՝ 36 րոպեում կատարելով 1155 կքանստում։

«Որդուս մեջ սպորտի մեջ սերն նկատել էի ավելի վաղ տարիքում, մշտապես նրան տանում էի մարզադահլիճ որպեսզի սպորտի նկատմամբ անտարբեր չմեծանա. Երբ երեք տարեկան էր տղաս կատարեց 150 կքանստում, երկրորդ փորձն այս տարի մայիսի սկզբներին էր տղաս կատարեց 520 կքանստում և այդ ժամանակ  ցանկություն առաջացավ ռեկորդ գրանցել, Դյուցազնագիր դյուցազունների ասոցացիայի ղեկավարից տեղեկացանք վարժության ռեկորդի մասին, որը պատկանում էր լոռեցի հրաշամանուկ Սարիբեկ Մոսինյանին, ով 2013 թվականին վարժություն ռեկորդ էր գրանցել 5 տարեկանում կատարելով 1111 անգամ։ Երրորդ փորձը տղաս կատարեց Հայաստանի առաջին հանրապետության անկախության 100–ամյակի նվիրված մայիսի 28 –ին, և համառության հաշվին 4–ամյա որդուս հաջողվեց վարժությունը կատարել 36 րոպեում 1155 անգամ՝ շրջանցելով նախկին ռեկորդակիրներին։ Այս ամենը տեսագրեցինք և ուղարկեցինք Դյուցազնագրքի հանձնաժողովին։ Հունիսի 8-ին Սայաթ-Նովա գյուղում պաշտոնապես գրանցեցին ռեկորդը և 4 ամյա փոքրիկին Դյուցազնագրքի ղեկավար Վարդան Թովմասյանը փոխանցեց համապատասխան վկայական և դյուցազնագիրք.

Որդուս մոտ նկատելի է մարզիկին հատուկ կամքի ուժ, չնահանջելու և պայքարելու  ձգտում։ Կարծում եմ նա կշարունակի նոր վարժություններում գրանցել ռեկորդներ»,– ասաց փոքրիկ դյուցազունի հայրը՝ Մարտական Կարատեի Ազգային Ֆեդերացիայի հիմնադիր, Վլադիմիր Խաչատրյանը։

Ալեքսան Խաչատրյանի ռեկորդը նպատակ ունեն գրանցել Գինեսի գրքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում