16:41  ,  11 հունիսի, 2018

Նադալը գերազանցեց 100 միլիոն դոլար պարգեւավճարի նշաձողը

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը 11–րդ անգամ Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելու շնորհիվ գերազանցեց կարիերայի ընթացքում պարգեւավճարներից ստացած 100 միլիոն դոլարի նշաձողը, հաղորդում է Sport24–ը։ Նա ընդհանուր առմամբ՝ ստացել է 100.5 միլիոն դոլար եւ երրորդն է։ Այդ ցուցանիշով, առաջին տեղում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը՝ 116.2 միլիոն դոլար։ Երկրորդ տեղում է սերբ Նովակ Ջոկովիչը՝ 110.9 միլիոն  դոլար։

Թենիսիստուհիներից ամենաշատը ստացել է ամերիկացի Սերենա Ուիլյամսը՝ 84.8 միլիոն դոլար։ Երկրորդ տեղում է նրա ավագ քույրը՝ Վինուսը (40.5 միլիոն դոլար)։ Եռյակը եզրափակում է ռուսաստանցի Մարիա Շարապովան՝ 37.9 միլիոն դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում