16:17  ,  11 հունիսի, 2018

Փոքր երկրների Եվրոպայի առաջնություն. Հայաստանն ունի չեմպիոն

Լիխտենշտեյնում անցկացված աթլետիկայի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում գյումրեցի Երվանդ Մկրտչյանը (վազք 3000 մ) նվաճել է չեմպիոնի կոչումը: 

Գայանե Չիլոյանը 400 մ վազք մրցաձևում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ հեռացատկորդ Արտակ Համբարձումյանն արժանացել է բրոնզե մեդալի: Առաջնությունում առաջին անգամ անցկացված շվեդական փոխանցավազքում (100 մ, 200 մ, 300 մ, 400 մ) Հայաստանի քառյակը՝ Արմեն Հովհաննիսյան, Ռազմիկ Մկրտչյան, Նարեկ Ղուկասյան և Տիգրան Մկրտչյան կազմով, գրավել է երրորդ տեղը, հայտնում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը: 

Հայաստանի թիմի կազմում մրցավայր էին մեկնել 16 մարզիկներ, որոնք թիմային պայքարում գրավել են 5-րդ տեղը՝ թողնելով Վրաստանի և Ադրբեջանի հավաքականներին:

Առաջնությանը մասնակցել են 17 երկրների 205 մարզիկներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս