15:06  ,  11 հունիսի, 2018

Ստամբուլում Հայաստանը նվաճեց 5 մեդալ

Ստամբուլում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը նվաճել է 5 մեդալ։

Ազատ ոճի ըմբիշների պայքարում բրոնզե մեդալակիրներ են դարձել 70 կգ քաշային Գևորգ Մխեյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը, հաղորդում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:

Հունահռոմեական ոճի ըմբիշների մրցաշարում երրորդ տեղն էին գրավել  55 կգ քաշային Նորայր Հախոյանը, 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը և 72 կգ քաշային Արման Բաղդասարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում