10:10  ,  11 հունիսի, 2018

Զիդանն ու Ջորկաեֆը ներկա են եղել Նադալի 11-րդ հաղթանակին «Ռոլան Գարոսում» (ֆոտո)

Զինեդին Զիդանը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալուց հետո առաջին անգամ մասնակցել է հրապարակային միջոցառման: Կնոջ եւ որդիների հետ նա ներկա է եղել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչին: Իսպանացի Ռաֆայել Նադալի եւ ավստրիացի Դոմինիկ Տիմի դիմակայության հետեւել է նաեւ աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:

Հիշեցնենք, որ Նադալը 11-րդ անգամ նվաճեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնական գավաթը: Աշխարհի առաջին ռակետը Դոմինիկ Տիմին հաղթեց 6:4, 6:3, 6:2 հաշվով: 

32-ամյա Նադալը 17-րդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում («Ռոլան Գարոս»՝ 11, US Open՝ 3, Ուիմբլդոն՝ 2, Australian Open՝ 1):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում