20:01  ,  10 հունիսի, 2018

Նադալի 11-րդ տիտղոսը «Ռոլան Գարոսում»

Իսպանացի Ռաֆայել Նադալը 11-րդ անգամ նվաճեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնական գավաթը: Աշխարհի առաջին ռակետը եզրափակիչում մրցեց ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ եւ չհանդիպեց լուրջ դիմադրություն: Նադալաը հաղթեց 6:4, 6:3, 6:2 հաշվով: Պայքարը տեւեց 2 ժամ 42 րոպե: 

32-ամյա Նադալը 17-րդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում («Ռոլան Գարոս»՝ 11, US Open՝ 3, Ուիմբլդոն՝ 2, Australian Open՝ 1):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում