10:25  ,  10 հունիսի, 2018

Թայսոն Ֆյուրիի հաղթական վերադարձն ու զանգվածային բախումը մարզապալատում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին (26-0, 19 նոկաուտ) վերադարձը ռինգ նշեց  39-ամյա ալբանացի Սեֆեր Սեֆերիի հետ մենամարտով:

Մանչեսթերում կայացած մենամարտում բրիտանացի բռնցքամարտիկը հաղթեց ժամանակից շուտ: 29-ամյա Ֆյուրին շատ վստահ տեսք ուներ մենամարտի մեկնարկային ռաունդներում, իսկ նրա մրցակիցը չորրորդ ռաունդից հետո հրաժարվեց պայքարից:

Երկրորդ ռաունդի ընթացքում ծանգվածային բախում տեղի ունեցավ մարզապալատի տրիբունայում: Գործը հասավ նաեւ ծեծկռտուքի:

Հիշեցնենք, որ Թայսոն Ֆյուրին նախորդ անգամ ռինգ է դուրս եկել 2.5 տարի առաջ: 2015-ի նոյեմբերին Դյուսելդորֆում կայացած մենամարտում նա ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյից խլել էր IBO/WBA/WBO վարկածներով չեմպիոնական գոտիները, որոնք հետագայում կորցրեց որակազրկման պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում