19:24  ,  9 հունիսի, 2018

Սիմոնա Հալեպը՝ «Ռոլան Գարոսի» հաղթող

Աշխարհի առաջին ռակետ Սիմոնա Հալեպը նվաճեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մենախաղի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչում ռումինացի մարզուհին երեք սեթում առավելության հասավ US Open-ի գործող չեմպիոն, ամերիկացի Սլոան Սթիվենսի (10) նկատմամբ՝3:6, 6:4, 6:0: Պայքարը տեւեց 1 ժամ 56 րոպե:

Հալեպն առաջին անգամ է հաղթում «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Նախկինում նա երկու անգամ պարտվել էր «Ռոլան Գարոսի» եզրափակիչում՝ 2014-ին եւ 2017-ին: Հալեպը պարտվել էր նաեւ 2018թ. Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով